Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անտառ­նե­րով շր­ջա­պատ­ված բնա­կա­վայրն իր ջե­ռուց­ման հար­ցը լու­ծել չի կա­րո­ղա­նում, օ­րեն­քը թույլ չի տա­լիս

Անտառ­նե­րով շր­ջա­պատ­ված բնա­կա­վայրն իր ջե­ռուց­ման հար­ցը լու­ծել չի կա­րո­ղա­նում, օ­րեն­քը թույլ չի տա­լիս
25.10.2019 | 01:09

«ԷՍ ՊԱՐՏ­ՔԵ­ՐԻ ՏԵՏ­ՐԸ Ի­ՐԵՆՑ ԽԻՂՃՆ Է»


Սյու­նի­քի մար­զի Լիճք հա­մայն­քի միակ խա­նու­թը պատ­կա­նում է հա­մա­գյու­ղա­ցի ԽԱՉԻ­ԿԻՆ, որ թեև ըն­տա­նի­քի հետ ապ­րում է Մեղ­րիում, սա­կայն գյու­ղում մնա­ցած ծնող­նե­րին չի ցան­կա­նում մե­նակ թող­նել, եր­բեմն գա­լիս է գյուղ, նրանց հետ ապ­րե­լու, միա­ժա­մա­նակ էլ խա­նութ է բա­ցել: Խա­նութն ա­նուն չու­նի, ա­վե­լի ճիշտ, երբ ին­քը մի օր գյու­ղից բա­ցա­կա­յել է, մի քա­նի հա­մա­գյու­ղա­ցի խա­նու­թի ճա­կա­տին գրել են «Խա­չի­կի խա­նութ», ե­կել, տե­սել, վր­դով­վել է, բայց հե­տո հա­մա­կերպ­վել է: Վա­ճա­ռա­սե­ղա­նին մի հաս­տա­փոր, պարտ­քե­րի տետր տե­սա: «Տա­րի­նե­րով պարտ­քեր են ա­րել, թո­ղել ու հե­ռա­ցել են գյու­ղից, ամ­բողջ պարտ­քը մնա­ցել է վրաս: Գյու­ղի կող­քի հան­քը որ կար, մար­դիկ աշ­խա­տում էին, գա­լիս ար­խա­յին մթեր­քը վերց­նում էին, խոս­տա­նա­լով, թե է­սօր-է­գուց պարտ­քը կմա­րեն, հան­քը փակ­վեց, ի­րենք էլ գնա­ցին ու մո­ռա­ցան պարտ­քե­րը: Էս պարտ­քե­րի տետ­րը ի­րենց խիղճն է: Վնա­սով եմ աշ­խա­տում, բայց ի՞նչ ա­նեմ»,- ա­սում է Խա­չի­կը:


Նրա պատ­մե­լով, նախ­կի­նում գյու­ղի բնա­կիչ­նե­րը լավ էին ապ­րում, դպ­րո­ցում շուրջ 300 ա­շա­կերտ կար, այ­սօր գյուղն ա­շա­կերտ չու­նի: Ե­րե­խա­ներն ըն­տա­նիք­նե­րի հետ տե­ղա­փո­վել են Քա­ջա­րան, ին­չի պատ­ճա­ռով դպ­րո­ցը սեպ­տեմ­բե­րի 1-ից փակ­վել է: Ձմ­ռա­նը 20 ըն­տա­նիք է ապ­րում, մյուս­նե­րը մեկ­նում են Մեղ­րի, Կա­պան կամ Ա­գա­րակ: Խա­չի­կի պատ­մե­լով, մի քա­նի տա­րի ա­ռաջ մար­դիկ ե­կան, գյու­ղից ոչ հե­ռու տա­րածք­նե­րը չա­փուձև ա­րե­ցին, ա­նօ­րի­նա­կան կար­գով գյու­ղա­ցի­նե­րից գնե­ցին նրանց սե­փա­կան հո­ղերն ու ան­տա­ռի մի մեծ հատ­վա­ծի հետ սկ­սե­ցին հո­ղը քան­դել: Գյու­ղի բնա­կիչ­նե­րը դժ­գոհ էին, քա­նի որ պայ­թե­ցում­նե­րից ջու­րը պղ­տոր­վում էր, խմե­լու հա­մար դառ­նում ան­պի­տան, ան­տա­ռը ոչն­չա­նում էր, բայց Սու­րիկ Խա­չատ­րյա­նի վա­խից լռում էին ու հա­մա­ձայ­նում սե­փա­կան հո­ղը վա­ճա­ռե­լուն: Շա­տե­րը տան դռ­նե­րը փա­կե­ցին ու հե­ռա­ցան գյու­ղից: Խա­չի­կի հա­մոզ­մամբ նման ա­նօ­րի­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րե­լը դժ­վար է. մի ծաղ­կով գա­րուն չի գա:

ՎԱ՜Յ ԷՆ ՄԱՐ­ԴՈՒՆ, ՈՎ ՕԳ­ՆՈՂ ՉՈՒ­ՆԻ
Գյու­ղա­պե­տա­րա­նի շեն­քի մոտ, սառ­նո­րակ աղ­բյու­րի կող­քին նս­տած տի­կին ՀԱՍ­ՄԻ­ԿԻ հետ զրու­ցում եմ գյու­ղի կնոջ կյան­քից: Պարզ­վում է, գյու­ղի հիմ­նա­կան բնա­կիչ­նե­րը տա­րեց­ներն են, մի­ջին տա­րի­քի տղա­մար­դիկ մեկ­նել են ար­տագ­նա աշ­խա­տան­քի` տան, հո­ղա­մա­սի ու վա­ռե­լա­փայ­տի հոգ­սը թող­նե­լով կա­նանց ու­սե­րին: «Հո­ղա­մա­սից ու ան­տա­ռի բե­րա­նից հին ու չոր ծա­ռե­րը բե­րում եմ, բայց բա­վա­րար չի: Վա՜յ էն մար­դուն, ով օգ­նող չու­նի: Տղա­մար­դու գործն էլ եմ ես ա­նում, փայ­տը կտ­րա­տում եմ, բե­րում դա­սա­վո­րում, հողն էլ եմ փխ­րեց­նում ու մշա­կում: Մթերքն էլ, դե, մի տա­րի կար­տո­ֆիլն է լավ լի­նում, մի տա­րի միր­գը, նա­յած: Էս տա­րի ըն­կույ­զը քիչ է, կար­կու­տը կոտ­րեց ե­ղա­ծը: Ա­նա­սուն չեմ պա­հում, հնար չու­նեմ, գյու­ղում պա­հող­ներ կան, բայց քիչ են: Մեր ան­տառ­նե­րում գայ­լեր կան, պա­տա­հել է, որ մի քա­նի ոչ­խար են փախց­րել»,- ա­սում է տի­կին Հաս­միկն ու ա­վե­լաց­նում, որ Լիճ­քի հարս­տու­թյունն իր չք­նաղ բնու­թյունն է, օդն ու ջու­րը, ջր­վեժ­ներն ու ե­կե­ղե­ցին, որ ի­րենց գյուղն էլ զբո­սաշր­ջիկ­ներ են գա­լիս, բնու­թյամբ հիա­նում, եր­բեմն էլ առևտուր ա­նում ու գնում: Գյու­ղում տրանս­պորտ չկա, Մեղ­րի կամ Ա­գա­րակ մեկ­նե­լու հա­մար պետք է քայ­լել մինչև գյու­ղից 3 կմ հե­ռու գտն­վող կան­գա­ռը՝ միկ­րոավ­տո­բուս նս­տե­լու հա­մար:

ԳՅՈՒ­ՂԱ­ՊԵ­ՏԸ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻ ԹԻ­ՎԸ ՀԱՇ­ՎՈՒՄ Է ԸՆՏ­ՐՈՂ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՆԱ­ԿՈՎ
ՀՈ­ՎԻԿ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ 1996 թվա­կա­նից Լիքճ հա­մայն­քի ղե­կա­վարն է և միայն 2016 թ. հա­մայ­նք­նե­րի խո­շո­րա­ցու­մից հե­տո նշա­նակ­վեց նույն գյու­ղի վար­չա­կան ղե­կա­վար: Հե­տաքր­քր­վե­ցի` որ­քա՞ն բնա­կիչ ու­նի Լիճ­քը: Հո­վիկ Միր­զո­յանն ա­սաց.
-Ա­ռաջ բնակ­չու­թյան թի­վը քա­ռա­պա­տիկ էր, կար 260 ընտ­րող, խո­շո­րա­ցու­մից հե­տո ընտ­րու­թյան ժա­մա­նակ 125 ընտ­րող ու­նեինք, իսկ այ­սօր մի 65 ընտ­րող կա:
Վար­չա­կան ղե­կա­վա­րի խոս­քով, շա­տե­րը հե­ռա­ցան գյու­ղից, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր ա­պա­գա չտե­սան գյու­ղում: Գյու­ղը չէր դա­տարկ­վի, ե­թե Լիճ­քին կից «ԱՏ-ՄԵ­ՏԱԼՍ» ՍՊԸ-ի կող­մից շա­գա­հործ­վող հան­քը շա­րու­նա­կեր գոր­ծել: Հան­քի փակ­վե­լուց հե­տո շա­տե­րը մեկ­նե­ցին Քա­ջա­րա­նի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նա­տում աշ­խա­տե­լու, ի­րենց հետ տա­նե­լով նաև ըն­տա­նիք­նե­րը: Զրույ­ցի ըն­թաց­քում Հո­վիկ Միր­զո­յա­նը նշեց, որ սե­փա­կան հո­ղե­րի վա­ճառքն ա­ռանց բնա­կիչ­նե­րի հա­մա­ձայ­նու­թյան չի ե­ղել, թեև վեր­ջին­ներս պն­դում են, թե չեն ի­մա­ցել ինչ են ստո­րագ­րել: «Ո՞նց չեն ի­մա­ցել, երբ ստո­րագ­րել են սե­փա­կան հո­ղի 1 քա­ռա­կու­սի մետ­րը 800 դրա­մով վա­ճառ­քի դի­մաց: Հի­մա էլ հայ­տա­րա­րում են, թե ես կողմ եմ ե­ղել հան­քի շա­հա­գործ­մա­նը, նման բան չկա»:


Լիճք բնա­կա­վայ­րի վար­չա­կան ղե­կա­վա­րը շատ էլ ոգևոր­ված չէր հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման ար­դյուն­քից: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում դժ­գո­հեց վա­ռե­լա­փայ­տի պա­կա­սից: Ծո­վի մա­կար­դա­կից 1800 մետր բարձ­րու­թյան վրա գտն­վող բնա­կա­վայ­րում շուրջ 7 ա­միս ձմեռ է, ու զա­վեշտն այն է, որ ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված գյուղն իր ջե­ռուց­ման հար­ցը լու­ծել չի կա­րո­ղա­նում, ա­վե­լի ճիշտ՝ օ­րեն­քը թույլ չի տա­լիս: «Է­սօր չենք կա­րող մո­տե­նալ ան­տա­ռին, ճա­նա­պարհ չկա, որ կա­րո­ղա­նանք գո­նե թա­փուկ բե­րել, վա­ռել: «Արևիկ» ազ­գա­յին պար­կից ժա­մա­նա­կին օգտ­վել ենք, հա­մայն­քի են­թա­կա­յու­թյան ան­տա­ռից օգտ­վել ենք, բայց ազ­գա­յին պարկ չենք մտել: Բնա­պահ­պան­նե­րը պայ­քա­րում էին, որ չթող­նեն ծառ կտ­րենք, բայց տա­րի­նե­րի ըն­թաց­քում մատ­ղաշ շի­վե­րը նո­րից ծառ են դար­ձել, ու է­լի ան­տառ է գո­յա­ցել: Մեր ա­ռա­ջար­կը, պա­հանջն էն է, որ հա­տուկ մար­դիկ նշա­նա­կեն, ով­քեր տե­ղե­րը կո­րո­շեն, թե շր­ջա­կա հատ­ված­նե­րում ո՞ր ծա­ռերն են կտր­վե­լու, գո­նե մար­դիկ օգտ­վեն: Էտ բրի­կետ ա­սա­ծը չի ար­դա­րաց­նում, դրա 1 տոն­նան կազ­մում էր 80 հա­զար դրամ, բայց մինչև բե­րում հասց­նում են, դառ­նում էր 100 հա­զար, թեև բնակ­չին տր­վում էր անվ­ճար, քա­նի որ դրա գու­մա­րը վճա­րում էր վայ­րի բնու­թյան պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեն: Գա­զի­ֆի­կաց­ման մա­սին էլ խոսք չկա: Ո՛չ գազ կա, ո՛չ փայտ, է­լեկտ­րա­սյու­ներն այն­քան հին են, որ գյուղն օ­րե­րով հո­սան­քա­զրկ­ված է մնում»:

ԼԻՃ­ՔԻ ՏԱ­ՐԵՑ­ՆԵ­ՐԸ ԳՅՈՒ­ՂԸ ԼՔԵ­ԼՈՒ ՄՏԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ՉՈՒ­ՆԵՆ
80-ա­մյա Օ­ԼՅԱ տա­տը ծն­վել, մե­ծա­ցել է Լիճ­քում, եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է գյու­ղի ման­կա­պար­տե­զում որ­պես դաս­տիա­րակ­չու­հի, ու թեև իր սա­ներն ար­դեն հա­սուն մար­դիկ են, ըն­տա­նի­քա­վոր, թո­ղել հե­ռա­ցել են հա­րա­զատ գյու­ղից, բայց նա մտա­դիր չէ հե­ռա­նա­լու: Օ­լյա տա­տը պատ­մում է, որ հնում գյու­ղը մի քա­նի ա­նուն է ու­նե­ցել՝ Լեշ­կին, Լեճ­կին, Լիճ, Լիճք, Շեշ­կերտ: Գյու­ղից դուրս գտն­վող մի քա­նի լիճ կա, ո­րի հա­մար բնա­կիչ­նե­րը գյու­ղը կո­չել են Լիճք: Օ­լյա տա­տը սի­րում է գյու­ղը, ո­րի հետ շատ հու­շեր կան կապ­ված, ու չի հե­ռա­նա, ո­րով­հետև չի ցան­կա­նում ա­մուս­նու գե­րեզ­մանն ան­տեր թող­նել: Զա­վակ­նե­րը թող ողջ լի­նեն ի­րենց հա­մար, մի ցան­կու­թյուն ու­նի՝ ոչ մե­կի հույ­սին չմ­նա:


Գյու­ղի տա­րեց­նե­րից մեկն էլ կա­տա­կում է, թե ջա­հել­նե­րը հե­ռա­ցել են, հի­մա ի­րենց վեր­մակ­նե­րը շա­տա­ցել են, ու ի­րենց վրա մե­կի փո­խա­րեն մի քա­նի վեր­մակ կգ­ցեն վրա­նե­րը, որ չմր­սեն ու այդ­պես ձմե­ռը դուրս կտան:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Հ.Գ. Հրա­պա­րա­կու­մը պատ­րաստ­վել է միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի կազ­մա­կեր­պած մե­դիա­տու­րի շր­ջա­նակ­նե­րում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 32073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ